Փետրվարի 27-ին Փարիզում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլի 2022 թվականի մրցանակաբաշխությունը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է հարգել Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հիշատակը։
Ֆուտբոլի լեգենդին շնորհվել է «Հավերժ լավագույնը» մրցանակը։
Հանգուցյալ ամուսնու մրցանակը ստացել է բրազիլացու կինը՝ Մարսիա Աոկին։ Մրցանակը հանձնել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։
























































