Փարիզում ավարտվեց ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մի շարք անվանակարգերում լավագուններին ընտրելուն զուգահեռ՝ ներկայացվեց նաև տարվա խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվեցին հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա
Պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դեյկ, Ժոաու Կանսելու, Աշրաֆ Հաքիմի
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Կևին դե Բրյույնե, Լուկա Մոդրիչ
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ

























































