Մարզիչ Յուրգեն Կլինսմանը ստանձնել է Հարավային Կորեայի ազգային հավաքականի ղեկը։
Գերմանացի մասնագետը թիմի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։
58-ամյա Կլինսմանը նախկինում աշխատել է Գերմանիայի (2004-2006) և ԱՄՆ-ի (2011-2016) հավաքականների հետ, ինչպես նաև մարզել է «Բավարիան» (2008-2009) և «Հերտան» (2019-2020):
Հարավային Կորեայի հավաքականը ԱԱ-2022-ում կարողացավ դուրս գալ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Բրազիլիայի ընտրանուն։
























































