Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել «Ալ Նասրում», հայտնում է Relevo-ն։ Առայժմ կողմերը վարել են միայն նախնական բանակցություններ։
Մարսելոյի հետ պայմանագիր կնքելու նախաձեռնողներից մեկը Մադրիդի «Ռեալում» բրազիլացի պաշտպանի նախկին գործընկեր Կրիշտիանու Ռոնալդուն է։
Փետրվարին 34-ամյա ֆուտբոլիստը խզել էր աշխատանքային պայմանագիրը հունական «Օլիմպիակոսի» հետ։ Հունաստանի ընթացիկ առաջնությունում Մարսելոն անցկացրել է 10 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
Մարսելոն Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող է, Իսպանիայի առաջնության 6-ակի հաղթող։
























































