«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտնել է, որ թիմի բրազիլացի ֆուտբոլիստներ Մալկոմն ու Կլաուդինյոն ռուսական անձնագրեր ստանալու թույլտվություն են ստացել։
«Մենք տեղեկություն ստացանք այս մասին, ուրախացրեցինք խաղացողներին։ Այժմ մենք սպասում ենք արարողության ժամկետի որոշմանը»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Մեդվեդևը խոսել է նաև այն մասին, թե արդյոք ֆուտբոլիստները կարող են հետագայում հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։
«Սպորտային քաղաքացիությունը համարժեք չէ ազգային քաղաքացիությանը։ Պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի նրանք կարողանան խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- հավելել է Մեդվեդևը։
Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2019 թվականի օգոստոսին։ Կլաուդինյոն «Զենիթ» է տեղափոխվել «ՌԲ Բրագանտինոյից» 2021 թվականի օգոստոսին։
Երկու ֆուտբոլիստներն էլ օլիմպիական չեմպիոններ են Բրազիլիայի հավաքականի կազմում։
























































