Հունական «Օլիմպիակոսի» բրազիլացի պաշտպան Մարսելոն պատրաստվում է խզել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport24.gr-ը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա բրազիլացին հնարավորություն ունի կարիերան շարունակել եվրոպական ավելի հեղինակավոր ակումբում, որը Մարսելոյին առաջարկում է լավագույն պայմանները մարզական նվաճումների և ֆինանսական բաղադրիչի առումով։ «Օլիմպիակոսը» տեղյակ է ստեղծված իրավիճակից, և հունական ակումբի ղեկավարությունը հույս ունի փոխշահավետ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու համար։
Մարսելոն «Օլիմպիակոսում» է 2022 թվականի սեպտեմբերից։
























































