Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը դրական է գնահատել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի որոշումը, որն ավելի վաղ հրաժարվել էր տեղափոխվել «Գալաթասարայ».
«Հիանալի է, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրած են եվրոպական առաջնություններից, բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել՝ մերժելով «Գալաթասարային»: Ընդհանուր առմամբ դա վատ ակումբ չէ: Նման երիտասարդ տարիքում ճիշտ չէ Թուրքիայի առաջնություն տեղափոխվելը: Սա, կարծում եմ, ավելի լավ տարբերակ է ավելի մեծ խաղացողների համար:
Չէ՞ որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Հիմա «Գալաթասարայ» տեղափոխությունը ճիշտ չէր լինի՝ մարզական տեսանկյունից: Արսենը պետք է դադար տա նոր ակումբի փնտրտուքներում և սպասի ավելի լուրջ առաջարկների: Նա անպայման կունենա այդպիսի առաջարկներ»,- ասել է Նիգմատուլինը «Чемпионат»-ի հետ զրույցում:
























































