Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիոնի» դեմ հանդիպման մասին (1:0), հաղորդում է Sky Italia-ն:
«Չեմ կարող ասել, թե ինչու մեր ցուցադրած խաղը այդքան դժգույն ստացվեց: Մեկնարկային սուլիչից հետո ես զգացի, որ մենք հոգեբանորեն չենք պատրաստվել այդ հանդիպմանը:
Թուրինում այսպիսի ցածրակարգ ֆուտբոլ ցուցադրելու իրավունք չունենք»,-ասել է իտալացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին` Թուրինում: