Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարությունը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը։
Բրազիլիայի հավաքականը ժամանակավորապես կգլխավորի Ռամոն Մենեզեսը, ով գլխավորում է նաև Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Ռամոն Մենեզեսը Մարոկկոյի դեմ ընկերական հանդիպմանը կմարզի Բրազիլիայի հավաքականին։ Խաղը նախատեսված է մարտի 25-ին։ Հանդիպումը կկայանա Մարոկկոյում:
Ռամոն Մենեզեսը գլխավորում է Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականը, որը օրերս հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությունում:
























































