Այն հարցին, թե արդյո՞ք Աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսսիի հաղթանակն իրեն ոգեշնչում է, Նեյմարը պատասխանել է.
«Լեոն միշտ ոգեշնչում է` Աշխարհի գավաթի հետ կամ առանց դրա: Նա միշտ շատ էր ինձ աջակցում, երբ ես ժամանեցի «Բարսելոնա»:
Տեսնելով, թե ինչպես է նա հաղթում 34-35 տարեկանում, հասկանում եմ, որ ես նույնպես կցանկանայի նույնը։ Հիմա բարդ է թվում, բայց հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի։ Տարեցտարի առաջ ենք գնալու և տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Ակնհայտ է, որ ես շատ մեծ երազանք ունեմ՝ հաղթել Աշխարհի առաջնությունում։ Այն պարտությունը, որը մենք կրեցինք Խորվաթիայից շատ ցավալի էր։ Ավելի լավ էր ավարտել հանդիպումը 0-0 հաշվով։ Բայց սա ֆուտբոլ է։ Այն հիանալի է և կախարդական: Ցավոք սրտի, մեզ մոտ հակառակն էր, բայց ամեն ինչ կարող էր մեր օգտին լինել։
Եվ ֆուտբոլը տալիս է այդպիսի պատմություններ, և դրա համար մենք սիրում ենք այս մարզաձևը»,- ասել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվողը Sports Brazil-ին։
























































