Գանայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Քրիս Հյութոնին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Պայմանագրի ժամկետի և այլ պայմանների մասին մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։ Ժամանակին մարզիչը աշխատել «Նյուքասլում», «Բիրմինգհեմում», «Նորվիչում», «Բրայթոնում» և «Նոթինգհեմում»։
Վերջին 12 ամիսների ընթացքում Հյութոնը Գանայի հավաքականի տեխնիկական խորհրդականն էր։
Թիմում կմնան նաև գլխավոր մարզչի օգնականներ Ջորջ Բոատենգը և Դիդի Դրամանին: