Երևանի «Արարատի» և ֆիննական «Ինտեր» Տուրկու ակումբի միջև համաձայնություն է ձեռք բերվել իվուարցի պաշտպան Դիմիտրի Լեգբոյի տեղափոխության շուրջ:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա Լեգբոն «Արարատին» էր միացել 2021 թվականի սեպտեմբերին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































