Արգենտինայում պատրաստվում են թողարկել Լիոնել Մեսսիի պատկերով թղթադրամներ։ Այս մասին խոսել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Սիլվինա Բատակիսը։
Անցյալ շաբաթ կազմակերպությունը հավանություն է տվել երկրում 2000 պեսոյի թղթադրամների թողարկմանը, իսկ այժմ քննարկում է 10000-անոց թղթադրամների ներդրումը։ Բատակիսը գնաճի պայմաններում նոր թղթադրամների արտադրությունն անհրաժեշտություն է անվանել։
«Ես կկենտրոնանայի մի բանի վրա, որը տեղ կզբաղեցնի արգենտինացիների սրտերում, դա կլինի խորհրդանշական թղթադրամ, որը, օրինակ, կապված է Աշխարհի առաջնության հետ։ Ես կցանկանայի թղթադրամ թողարկել Լիոնել Մեսսիի պատկերով։
Ես հասկանում եմ, որ սա վերլուծվում է, նախագահն այսօրվա հանդիպմանն այս թեման բաց թողեց։ Տարբեր թեկնածուների տարբերակներ են քննարկվում։ Ավելի երիտասարդ սերունդը կասի, որ տասը համարը Մեսսին է, բայց տարբեր կարծիքներ կան այս առումով Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի թեկնածության միջև»,- ասել է Բատակիսը Radio con Vos-ին տված հարցազրույցում։
























































