Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն, որն այժմ գլխավորում է թուրքական «Ֆաթիհ Քարագյումրյուքը, իր նախկին սան Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշ։
«Ինձ համար հեշտ էր աշխատել նրա հետ: Նա լավ տղա է, իրեն շատ պրոֆեսիոնալ էր պահում: Նա ցանկանում էր խաղալ յուրաքանչյուր խաղում, գոլ խփել դրանցից յուրաքանչյուրում։ Մենք խնդիրներ չունեինք, բայց ֆուտբոլը շատ արագ է փոխվում։ Տարիքը նույնպես ստիպում է փոփոխվել։ Հնարավոր է, որ նա խնդիրներ ուներ այլ թիմում, բայց նրա հետ իմ աշխատանքը լավ փորձ էր: Նա համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշն է և այժմ աշխատում է այնպես, ինչպես երիտասարդ տարիներին»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
38-ամյա Ռոնալդուն 2022 թվականի դեկտեմբերի վերջից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»։
























































