Ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Կազանում 2025 թվականին, տեղափոխվել է Սինգապուր։
Այս մասին հայտնում է Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի (FINA) կայքը։ Մրցույթի անցկացման ժամկետները կորոշվեն ավելի ուշ։
Կազանը իրավունք էր ստացել հյուրընկալել FINA)-ի Աշխարհի առաջնությունը 2019 թվականի ամռանը։
Ավելի վաղ պատժամիջոցների պատճառով Կազանը զրկվել էր լողի Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, ինչպես նաև սինխրոն լողի և դայվինգի համաշխարհային սերիայի փուլերից։