Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Եվրոպայի Սուպերլիգայի այսօր ներկայացված նոր նախագիծը։
Սուպերլիգայի հարցերով զբաղվող A22 ֆուտբոլային ընկերության գործադիր տնօրեն Բերնդ Ռայնհարթը ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը։ Die Welt-ի տարածած հայտարարության մեջ Ռայխարտն ասել է, որ 60-ից 80 ակումբներ կարող են մասնակցել մրցույթին՝ բաժանված մի քանի դիվիզիոնների: Միաժամանակ Սուպերլիգայում մշտական մասնակիցներ չեն լինի, ձևաչափը հիմնված է բացառապես մարզական ելույթների վրա։
Տեբասը Սուպերլիգան համեմատել է գայլի հետ, իսկ եվրոպական ֆուտբոլը՝ Կարմիր գլխարկի։
«Սուպերլիգան այն գայլն է, որը կրում է տատիկի դիմակը՝ փորձելով հիմարացնել եվրոպական ֆուտբոլը, բայց նրա քիթը և ատամները չափազանց մեծ են: Չորս դիվիզիոն Եվրոպայում.․․ Իհարկե, առաջինը նրանց համար է, ինչպես 2019 թվականին։ Ակումբներ ղեկավարո՞ւմը․․․ Իհարկե, միայն գրանդների կողմից»,- գրել է Լա Լիգայի ղեկավարը։
























































