«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Տոտենհեմի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դարպասապահը դեռ լիարժեք մարզավիճակում չէ, և լիարժեք վերականգնումը կարող է տևել մինչև մարտ։ «Միլանը» հույս ունի, որ Մանյանը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնում։
Տարբեր վնասվածքների պատճառով խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել հոկտեմբերից։ Վնասվածքի պատճառով Մեյնանը Ֆրանսիայի հավաքականի հետ չի մեկնել Կատար՝ ԱԱ-2022-ին։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում կարողացել է անցկացնել 9 հանդիպում՝ երկու անգամ անառիկ պահելով դարպասը։
«Միլան»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին:
























































