46 տարեկանում մահացել է «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Ռադչենկոն, հայտնում է կիևյան ակումբի պաշտոնական կայքը։ Մահվան պատճառը չի նշվում։
Կիևյան թիմի կազմում Ռադչենկոն 1997/98 մրցաշրջանում դարձել է Ուկրաինայի չեմպիոն և ազգային գավաթի հաղթող։
2002-2005 թվականներին Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում։
Ռադչենկոն խաղացել է նաև Մարիուպոլի «Մետալուրգում», «Զակարպատիայում» և «Կրիվբասում»: 2009 թվականին, ավարտելով իր խաղային կարիերան, նա սկսել էր աշխատել որպես մարզիչ։
























































