Դոմենիկո Տեդեսկոն կիսվել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին իր կարծիքով.
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Ես անհամբեր սպասում եմ աշխատանքը սկսելուն և շատ մոտիվացված եմ: Ես շատ լավ զգացողություն ունեցա հենց առաջին զրույցից»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Այս պաշտոնում 37-ամյա մասնագետը փոխարինել է Ռոբերտո Մարտինեսին, ում գլխավորությամբ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ 2022 թվականի Կատարում կայացած Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։
Տեդեսկոն ավելի վաղ գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»՝ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, իսկ մինչ այդ «Շալկեի» գլխավոր մարզիչն էր։ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբերը նա մարզել է «Լայպցիգը»։
























































