87 տարեկան հասակում մահացել է Խորվաթիային հավաքականի նախկին մարզիչ Միրոսլավ Բլաժևիչը։
Նրա մարզչական կարիերան տևել է 1968-ից մինչև 2015 թվականը, 1994-ից 2000 թվականներին աշխատել է Խորվաթիայի հավաքականում :
Եվրո 1996-ում Բլաժևիչը Խորվաթիայի հավաքականին հասցրեց մինչև քառորդ եզրափակիչ, իսկ 1998 թվականի Աշխարհի գավաթում թիմը նվաճեց բրոնզե մեդալներ։
Փետրվարի 10-ին Բլաժևիչը կդառնար 88 տարեկան։
























































