«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքից կարող է ապաքինվել մինչև փետրվարի 14-ը՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ հարձակվողը մայիսին վիրահատվել էր, որից հետո վերականգնողական գործընթաց է անցնում։ Վերջին անգամ Իբրահիմովիչը «Միլանի» մեկնարկային կազմում է եղել 2022 թվականի հունվարի 17-ին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել 2020 թվականին՝ անվճար տրանսֆերով տեղափոխվելով ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի» ակումբից։
Անցած մրցաշրջանում շվեդ հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: