Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն դիմել է Զլատան Իբրահիմովիչին՝ նրա՝ Արգենտինայի հավաքականի մասին ասած խոսքերից հետո։
Մեկնաբանելով ԱԱ-2022-ի եզրափակիչը «Միլանի» շվեդ հարձակվողն ասել էր․ «Մեսսիին կհիշեն, իսկ նրանց, ովքեր իրենց վատ են պահել, չի կարելի հարգել։ Մբապեն ևս մեկ ԱԱ կհաղթնի, իսկ նրանք՝ ոչ»։
«Կարծում եմ՝ դու ճիշտ չես։ Վերջիվերջո, դա քո կարծիքն է։ Ինչպես ևս Կանելոյի դեպքում, յուրաքանչյուրն ասաց իր կարծիքը․․․
Շատ կոպիտ է ասված, որ մենք այլևս չենք հաղթի։ Կարծում եմ՝ Արգենտինայի մասին անհանգստանալու փոխարեն, կարող էիր քո երկրի համար անհանգստանալ, քո խաղացողների, որոնք նույնիսկ չեն մասնակցել վերջին աշխարհի առաջնությանը։
Մեսսին հաղթել է, գուցե, դա քեզ բարկացնում է, գուցե, քեզ համար ցավալի է խոստովանել, որ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է ու որ նա Արգենտինայի հետ հաղթեց աշխարհի առաջնությունը։ Սա ֆուտբոլ է։ Երբեմն զգում ես, որ նա լավ է խաղում, երբեմն վատ, երբեմն նա լավ է խաղում՝ խաղադաշտում խուլիգան լինելով։
Զգում եմ, որ դու նաև իմ կողմ ես քար նետել, որովհետև ես այնտեղ էի և ինձ հաղթանակի մի մասնիկն եմ զգում։ Մենք աշխարհի չեմպիոն ենք, Զլատան, իսկ դու ուզում ես քեզ սպանել։ Խաղացողները, որոնք իրենց վատ են պահել, բարձրացրին գավաթը»,-ասել է Ագուերոն Twitch-ի եթերում։























































