«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Դուբայի ուսումնամարզական հավաքում ընկերական խաղում հաղթել է ուզբեկական «Բունյոդկորին»։
Միակ գոլը առաջին խաղակեսի սկզբում խփել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ռուսաստանի առաջնության առաջին հատվածից հետո «Կրասնոդարը» 17 հանդիպումներից հետո 25 միավորով 8-րդն է։