Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ «Բարսելոնա», իսկ Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
Սետյենը ցանկանում է, որպեսզի Կոուտինյոն վերադառնա: Միևնույն ժամանակ, մարզիչը հույսեր չի կապում Դեմբելեի հետ ու ցանկանում է մյուս մրցաշրջանում թիմում չտեսնել ֆրանսիացուն:
Կոուտինյոն «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թ-ին: Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անց է կացրել 20 հանդիպում և դարձել 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Դեմբելեն ենթարկվել է վիրահատության և բաց կթողնի 6 ամիս: