«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Լեհաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Լեհաստանի հավաքականի ավագն իր կարիերայում 11-րդ անգամ է ստացել մրցանակը։ Անցյալ տարի հարձակվողը «Բավարիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան։
Նա ազգային հավաքականի հետ մասնակցել է նաև Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը։
Հավելենք, որ Լեհաստանի լավագույն մարզիչներն են ճանաչվել Չեսլավ Միխնևիչը և Մարեկ Պապշունը։ Տարվա մարդ է ճանաչվել մրցավար Շիմոն Մարչինյակը, ով սպասարկում էր Աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը։























































