Երկու ֆուտբոլիստ հեռացել են «Վանից»: Այս մասին հայտնում է չարենցավանյան թիմի մամուլի ծառայությունը:
«Մեր թիմից հեռացել են կիսապաշտպան Շոթա Գվազավան ու պաշտպան Ալան Տատաևը: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ թիմում տեղի են ունեցել նաև մարզչական փոփոխություններ: Արթուր Ասոյանի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի Ումբերտո Վիվիանին:
























































