Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի վերջին հարցազրույցի կապակցությամբ։
Ֆեդերացիան «սադրանք» է որակել Մխիթարյանի քայլը և նշել, որ արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը ՈՒԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային դիմելու համար:
Հիշեցնենք, որ «Ինտերը» տեսանյութ էր հրապարակել, որում Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր և Հայաստանի մասին, նաև գծել է Հայաստանի քարտեզը՝ ներառելով Արցախը։