«Անդերլեխտը» պաշտոնապես հայտարարել է Անդերս Դրեյերի՝ բելգիական թիմ տեղափոխվելու մասին։
Դանիայի հավաքականի կիսապաշտպանը նոր ակումբ է տեղափոխվել դանիական «Միդտյուլանդից»: Դանիացին պայմանագիր է կնքել 4,5 տարով։
«Միդտյուլանդի» կազմում 100 խաղում Դրեյերը դարձել է 35 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
«Անդերլեխտը» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 4,2 մլն եվրո։
























































