«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուխոն փոխել է ակումբային գրանցումը։
Բրազիլացի ֆուտբոլիստը, որը վերջին տարիներին ելույթ է ունենում MLS-ում, «Նյու-Յորք Սիթիից» տեղափոխվել է ամերիկյան մեկ այլ ակումբ՝ «Սիեթլ»։
31-ամյա Հեբերը նոր ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Նրա տրանսֆեր «Սիեթլին» արժեցել է 375 հազար եվրո։
Մինչ MLS տեղափոխվելը Հեբերը հանդես է եկել նաև խորվաթական «Ռիեկայում»։
























































