Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է ամուսնանալու մասին։
Ռոնալդոյի համար, սակայն, առաջիկա ամուսնությունը կլինի չորրորդը։ Նրա ընտրյալը 32-ամյա մոդել Սելինա Լոքսն է։
Զույգը սոցցանցերում արդեն հայտարարել է առաջիկա հարսանիքի մասին՝ ցուցադրելով մատանիները։
Հետաքրքիր է, որ առաջիններից մեկը, ով արձագանքեց հրապարակմանը, Միլեն Դոմինգեսն էր՝ ֆուտբոլիստի նախկին կինը։ Նա շնորհավորել է 2002 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուին նշանակալի իրադարձության կապակցությամբ։
























































