Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն հանդիպել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ։
El Chiringuito TV-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը զրուցել է ֆրանսիացի մասնագետի հետ։ Նրանք նախկինում միասին աշխատել են «Լիլում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել սաուդյան ակումբում, որը հունվարի սկզբին պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Այս մրցաշրջանում 31-ամյա Ազարը «Ռեալի» կազմում 6 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ազարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։























































