ՊՍԺ-ի նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն միացել է Կատարը ներկայացնող «Կատարին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է եկել 2011-2018 թվականներին։ Թիմի կազմում անցկացրած 269 խաղում նա խփել է 45 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում։ 2021 թվականի աշնանից Պաստորեն հանդես է գալիս «Էլչեի» կազմում։
























































