«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր թիմակից հարձակվող Նիկոլայ Կոմլիչենկոյին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներ։
«Ո՞վ է ինձ համար ՌՊԼ-ի լավագույն խաղացողը: Նիկոլայ Կոմլիչենկոյի անունը կնշեմ։ Քանի՞ գոլ է խփել, քանի՞ 11 մետրանոց է վաստակել․․․ Մարդն այնքան մեծ գործ է անում: Ինձ համար նա հաստատ լավագույններից մեկն է։
Ո՞ւմ անունը կտամ ոչ մեր թիմից: «Զենիթում» և «Սպարտակում» նշանավոր տղաներ կան… Բայց թույլ տվեք աջակցել իմ հայրենակցին` Էդուարդ Սպերցյանին:
Կարծում եմ՝ նա հրաշալի մրցաշրջան անցկացրեց: Չնայած այն հանգամանքին, որ «Կրասնոդարը» մի քանի լավ լեգեոներներ ունի, նույն Կորդոբան օրինակ, Էդիկը առանցքային դեր է խաղում իր թիմում»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։