Արգենտինայի հավաքականի մարզիչ Ռոդրիգո Բարիոսը հեռացել է Լիոնել Սկալոնիի մարզչական շտաբից։
Մարզիչ Ռոդրիգո Բարիոսն այժմ կաշխատի մալայզիական «Ջոհոր» ակումբում: Նա կմիանա արգենտինացի Էստեբան Սոլարիի մարզչական շտաբին։
Մասնագետը հավաքականում աշխատում էր 2021 թվականից։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը դարձավ ԱԱ-2022-ի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։























































