«Ալ-Նասրը» խզել է պայմանագիրը կամերունցի հարձակվող Վինսենթ Աբուբակարի հետ, հայտնում է RMC Sport-ը։
Ակումբը որոշել է դադարեցնել համագործակցությունը 30-ամյա հարձակվողի հետ, որպեսզի հայտացուցակում տեղ բացվի թիմի աստղային նորեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի համար։
Աբուբակարը կստանա պայմանագրով իրեն հասանելիք ողջ գումարը։ Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Սաուդյան Արաբիայի ակումբների հայտացուցակում արտասահմանցի խաղացողների թիվը չպետք է գերազանցի ութ հոգին, իսկ Ռոնալդուն դարձել էր 9-րդը լեգիոները թիմում։ Այդ իսկ պատճառով էլ որոշվել էր բաժանվել Աբուբակարից։























































