Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Անրին առանձնազրույցում արդեն այդ մասին տեղեկացրել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը։ Մինչ այս մասնագետն աշխատել է տեղի հավաքականում՝ որպես Ռոբերտո Մարտինեսի օգնական, ով թիմը լքել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
Հայտնի է, որ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի այլ թեկնածուներ կան։























































