Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ցանկանում է օգնել իր նոր ակումբին՝ «Ալ-Նասրին» էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու։
«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ բացահայտելու մեկ այլ երկրում ֆուտբոլային նոր լիգա: «Ալ-Նասրի» տեսլականը շատ ոգեշնչող է, և ես ուրախ եմ միանալ իմ նոր թիմակիցներին, որպեսզի միասին կարողանանք օգնել ակումբին հասնել էլ ավելի մեծ հաջողությունների»,- Ռոնալդուին մեջբերում է AFP-ն։
«Ալ-Նասրի» դեկտեմվերի վերջին հայտարարել էր 37-ամյա Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի ժամկետը 2,5 տարի էր։
«Սա ավելին է, քան պատմություն կերտելը»,- ասված է «Ալ-Նասրի»՝ Ռոնալդուի տրանսֆերի հայտարարությունից հետո: .
CBS-ը հայտնել է, որ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի ակումբում տարեկան կվաստակի 75 միլիոն դոլար։ Իսկ ֆուտբոլային դեսպանի դերի համար, կոմերցիոն վճարումների և գովազդներից եկամուտների հետ միասին ընդհանուր գումարը կհասնի տարեկան մինչև 200 միլիոն դոլարի։























































