Տեղեկություններն այն մասին, թե Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել ՉԼ մասնակից ակումբից, չեն հաստատվել։
Արաբ լրագրող Մոհամեդ Ալ-Կաաբին, որը համագործակցում է Goal-ի տարածաշրջանային տարբերակի հետ, հղում անելով ESPN-ի լրագրողին, հայտնել էր, թե Ռոնալդուն դադարեցրել է բանակցություններն «Ալ-Նասրի» հետ, քանի որ առաջարկ ունի ՉԼ մասնակից ակումբից։
Ավելի ուշ Ալ-Կաաբին հաղորդել է, որ սխալմունք է եղել․ «Լրագրողը ներողություն է խնդրել, նա ոչ թե աշխատում է ESPN-ում, այլ ինքնուրույն։ Ինչ էլ լինի, Ռոնալդուն սպասում է, թե երբ իրեն առաջարկ կանի ՉԼ մասնակից որևէ ակումբ։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում սխալ տեղեկատվության համար»։























































