Արգենտիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի գլխավորել հարավամերիկյան թիմը։
Այդ մասին հայտնում է Tyc-ը։ Մասնագետի հետ պայմանագիրն ավարտվում է այս տարի, բայց այն կերկարաձգվի։
Այդ մասին խոսել է Արգենտինայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան․
«Սկալոնին Արգենտինայի հավաքականի մարզիչն է։ Մենք երկուսով էլ մեր խոսքի տերն ենք։ Մենք բանավոր պայմանավորվածություն ունենք։
Նա մեկնել է Իսպանիա՝ իր երեխաներից մեկի փաստաթղթերը պատրաստելու համար։ Երբ նա վերադառնա Արգենտինա, մենք նորից կհանդիպենք»,- ասել է Տապիան։























































