«Տոտենհեմի» վինգեր Դեյան Կուլուշևսկին ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
22-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին նման մրցանակն է կարիերայում։ Զլատան Իբրահիմովիչը 12 մրցանակով Շվեդիայի ռեկորդակիրն է այս ցուցանիշով։
2022 թվականին Դեյանը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2022/23 մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































