Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով «կարմիր ֆուրիայի» հետ հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, իսկ սերուցքայինների հետ՝ երկու Չեմպիոնների լիգա, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը, որին երբևէ տեսել է իր կյանքում:
«Նրանց թվում, ում ես տեսել եմ այսքան տարիների ընթացքում ֆուտբոլում, Մեսսին իր կայունության և որակների շնորհիվ լավագույնն է։
Նա շատ ֆանտաստիկ մրցաշրջաններ անցկացրեց և միշտ առաջ էր տանում իր թիմերին»,- Դել Բոսկեին է մեջբերում Mundo Deportivo-ն: