«Սպորտինգի» գլխավոր մարզիչը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի` հարազատ ակումբ հնարավոր վերադարձի մասին հարցին։
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակ ունի:
«Ես ոչինչ չեմ խնդրի։ Միայն մեր նկատմամբ ավելի համբերատար լինելու և հավատի մասին կխնդրեմ։ Տրանսֆերենր կլինեն հունվարին կամ ամռանը:
Ռոնալդու՞ն։ Հարցրեք այդ մասին նրան, նա Կատարում էր, դուք հնարավորություն ունեցաք մամուլի ասուլիսներին այդ մասին հարցնել Կրիշտիանոյին, բայց չարեցիք դա (ծիծաղում է): Դուք ինձ արդեն 500 անգամ հարցրել եք այդ մասին, ես արդեն պատասխանել եմ այդ հարցին»,- մեջբերում է Ռուբեն Ամորիմին Mais Futebol-ը։