Բրազիլիայի հավաքականի տարբերանշանը կարող է փոխվել Պելեի պատվին։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF) նման առաջարկով հանդես է եկել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը։
«Մենք ցանկանում ենք ողջ ուժն ու աջակցությունը ուղարկել Պելեին և նրա ընտանիքին, որպեսզի նա հնարավորինս շուտ ապաքինվի։ Նա հանճար է, առաջինը 10-ը թիվը նրա հետ է ասոցացվում, դրանից հետո հայտնվեցին այլ «տասնյակներ» ու տարբեր համեմատություններ։ Բայց Պելեն միշտ եզակի կլինի։
Մենք ցանկանում ենք օգտագործել այս պահը և առաջարկել CBF-ին փոխել այն հինգ աստղերից երեքը, որոնք նրանք ունեն, սրտի տարբերանշանով՝ ի պատիվ Պելեի»,- Դոմինգեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: