Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կական կարծիք է հայտնել, որ Բրազիլիայում տեղի ֆուտբոլի լեգենդները չեն ստանում այն ճանաչումը, որին արժանի են։
«Տարօրինակ է ասել, բայց շատ բրազիլացիներ չեն աջակցում Բրազիլիայի հավաքականին: Սա երբեմն պատահում է: Եթե տեսնեք Ռոնալդոjին փողոցով քայլելիս, կասեք` վաու․․․
Բայց այստեղ նրան այլ կերպ են վերաբերվում։ Ռոնալդոն բրազիլացիների համար պարզապես գիրուկ մարդ է, որը քայլում է փողոցով:
Իհարկե, շատ բրազիլացիներ սիրում են Ռոնալդոյին։ Ես սիրում եմ Ռոնալդոյին, բայց նրան այլ կերպ են հարգում Բրազիլիայում և բոլորվին այլ կերպ՝ նրա սահմաններից դուրս։ Ես նրա նկատմամբ ավելի մեծ հարգանքի դրսևորում եմ տեսնում այլ երկրներում»,- մեջբերում է Կակային beIn Sports-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1994, 2002)։