Antena2-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն կարող է շարունակել կարիերան Կոլումբիայի առաջնությունում:
36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են կոլումբիական մի շարք ակումբներ: Այս պահին կիսապաշտպանը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Վերջերս նշվում էր նաև, որ Յայա Տուրեն կարող է տեղափոխվել բրազիլական «Բոտաֆոգո»։ Տուրեի վերջին ակումբը չինական «Քսինդաո» ակումբն էր: