Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին աստղեր Յայա Տուրեն և Ջոն Օբի Միկելը կարող են կարիերան շարունակել Բրազիլիայում:
«Բոթաֆոգոյի» ղեկավար Ռիկարդո Ռոտենբերգն ասել է, որ բրազիլական ակումբը բանակցություններ է վարում խաղացողների հետ:
«Անցյալ շաբաթ ես խոսեցի խաղացողների և նրանց գործակալների հետ: Բանակցությունները շարունակվում են: Մնում է լուծել խաղացողների աշխատավարձի հարցը»,- մեջբերում է Ռոտենբերգին Tribalfootball-ը:
Բրազիլական ակումբ արդեն իսկ հանդես է գալիս մեկ հանրահայտ ֆուտբոլիստ՝ ճապոնացի Կեյսուկե Հոնդան։
Հիշեցնենք, որ «Տրապիզոնսպորը» խզել է պայմանագիրը Օբի Միկելի հետ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հրաժարվել էր մտնել խաղադաշտ: