«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է տեղափոխվել բրազիլական «Բոտաֆոգո», հաղորդում է UOL-ը:
Տուրեն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի և ուսումնասիրում է կարիերայի շարունակման մի քանի տարբերակ: Նրա վերջին ակումբը չինական «Ցինդաոյի» ակումբն էր:
Չինաստանի առաջնությունը այժմ դադարեցված է, քանի որ երկրում տարածվել է կորոնավիրուսը:
Հիշեցնենք, որ հունվարին «Բոտաֆոգո» տեղափոխվեց «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան:
Հավելենք` նախկինում նշվում էր, որ Տուրեն կարող է տեղափոխվել պարագվայական «Օլիմպիա»: