«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն կարող է գլխավորել ռուսական «Սոչի» ակումբի սելեկցիայի բաժինը, հաղորդում է Чемпионат-ը։
Հաղորդվում է, որ Տուրերի թեկնածությունը առաջադրել է նրա գործակալ Դմիտրի Սելյուկը։ Ներկա պահին այդ բաժնի ղեկավարը Ալեքսանդր Տոչիլինն է, որը կարող է հեռանալ ակումբից։
Նաև հաղորդվում է, որ «Սոչիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը կտրականապես դեմ է Տուրեի գալուն ու այդ դեպքում անգամ պատրաստ է հրաժարական տալ։
Տուրերի վերջին ակումբը եղել է «Ցինդաո Հայնյուն», ում հետ պայմանագիրը ավարտվել է 2020 թվականի սկզբին։ Դրանից հետո 37-ամյա ֆուտբոլիստը մի քանի մարզում է անցկացրել անգլիական «Լեյտոն Օրիենտ» թիմի հետ, սակայն պայմանագիր չի կնքել։