ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծիք է հայտնել, որ կազմակերպության հովանու ներքո անցկացվող ԱԱ-ի մրցաշարը մի օր կարող է անցկացվել Հյուսիսային Կորեայում։
«ՖԻՖԱ-ն համաշխարհային ֆուտբոլային կազմակերպություն է։ Մենք ֆուտբոլային մարդիկ ենք, ոչ թե քաղաքական գործիչներ, և ուզում ենք մարդկանց համախմբել։
Ցանկացած երկիր կարող է անցկացնել մրցաշար ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է հյուրընկալել մրցաշար… Ես իրականում մի քանի տարի առաջ գնացի Հյուսիսային Կորեա՝ հարցնելու հյուսիսկորեացիներին, թե արդյոք նրանք պատրաստ են ընդունել կանանց Աշխարհի առաջնությունը Հարավային Կորեայի հետ: Դե, իհարկե, չստացվեց, բայց 100 անգամ էլ կփորձեի, եթե օգներ։
Միայն համաձայնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Մենք համաշխարհային կազմակերպություն ենք և ցանկանում ենք մնալ աշխարհը միավորող կազմակերպություն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։