Սերբիայի հավաքականն ընկերական խաղում 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Բահրեինի ընտրանու նկատմամբ։
Առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Երկրորդ կեսում սերբերը կարողացան ևս 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Սերբիայի կազմում աչքի ընկան Տադիչը (դուբլ), Վլահովիչը, Դյուրիչիչը և Յովիչը։